Բաժիններ՝

Իրանում ավելի քան 140 մարդ է տուժել ավազամրրիկից

Իրանում ավելի քան 140 մարդ է տուժել երկրի հարավ-արեւելքում մոլեգնող ավազամրրիկի հետեւանքով: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով ճգնաժամային կարգավորման տեղական մարմնի ղեկավար Աբդոռահման Շահնավազիին:

Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 6-ից Սիստանի եւ Բելուջստանի նահանգի 145 բնակիչներ բուժօգնության են դիմել շնչառության, աչքերի եւ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Տուժածներից 27-ը հոսպիտալացվել են: Շահնավազիի խոսքով՝ քամու արագությունը հասել է ժամում 104 կիլոմետրի: Իշխանությունները նահանգի առանձին շրջաններում հիվանդներին ու տարեցներին կոչ են անում տանը մնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031