Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը Ադրբեջանի կառավարության դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:

Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը: Էմին Հուսեյնովի հայցը կապված է իրեն Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հետ:

Հանձնակատարը շեշտել է, որ Ադրբեջանում իշխանություններին քննադատող, կամ նրանց գործունեությունից դժգոհող անձինք ենթարկվում են ճնշումների: Նա նշել է նաև, որ Ադրբեջանում անձին քաղաքացիությունից զրկելը կարող է օգտագործվել որպես պատժիչ գործիք հասարակության շրջանում քննադատական ձայները լռեցնելու համար:

«Իրավապաշտպանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ հայցը պետք է դիտարկել ոչ միայն, որպես քաղաքացիությունից զրկելու դեմ բողոք, այլ  որպես Ադրբեջանում իրավապաշտպանների ահաբեկման ավելի լայն պատկեր»,-նշել է հանձնակատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031