Վրաստանում աճում է ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը

2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը:

Վերջին տվյալների համաձայն, ընդամենը Վրաստանում գրանցված է 7 հազար 283 ՄԻԱՎ-վարակակիր: Նրանցից ավելի քան 5,4 հազարը տղամարդիկ են, իսկ ավելի քան 1,8 հազարը՝ կանայք: Պացիենտների մեծամասնությունը 29-ից մինչեւ 39 տարեկան է:

ՁԻԱՀ է զարգացել 3,7 հազարից ավելի պացիենտների մոտ, մահացել է ավելի քան 1,4 հազար մարդ: Բուժում է անցնում 4,4 հազարից ավելի պացիենտ, որոնցից 48-ը երեխաներ են:

ՄԻԱՎ-ով վարակման դեպքեր ամենից շատ գրանցվել են Թբիլիսիում (ավելի քան 2,6 հազար դեպք, որոնցից 89-ը այլ երկրների քաղաքացիներ են), դրան հաջորդում են Սամեգրելոն (924 դեպք) եւ Իմերեթին (906 դեպք):

Տեսանյութեր

Լրահոս