Բաժիններ՝

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կորած լրագրողի գործի առնչությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական Gazeteduvar-ը:

Խաաշկղիջին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն:

Խաաշկղիջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել:

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել:

Ջամալ Խաաշկղիջին The Washington Post-ի թղթակից է, և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031