Բաժիններ՝

Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը չեն լքել Մանբիջը. Anadolu

Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG), չնայած ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից համաձայնեցված ճանապարհի քարտեզին, չեն լքել սիրիական Մանբիջ քաղաքը եւ պատրաստվում են պաշտպանել այն՝ նրա շուրջը հակատանկային փոսեր փորելով եւ հողապատնեշներ կանգնեցնելով: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:

Հունիսի սկզբին Անկարան եւ Վաշինգտոնը հավանություն են տվել սիրիական Մանբիջի կայունացման վերաբերյալ ճանապարհային քարտեզին, որը քրդական կազմավորումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել էին 2016 թվականի հունիսին:

Փաստաթղթի համաձայն, քրդական ուժերը պետք է դուրս բերվեին քաղաքից, քանի որ Թուրքիան ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) համարում է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գործակիցներ: Թուրք զինվորականները Մանբիջի շրջանում պարեկությանը ձեռնամուխ են եղել հունիսի 18-ին: Ընդսմին Սիրիայի իշխանությունները կտրականապես դեմ են Մանբիջում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ուժերի ներկայությանը: Սիրիայի ԱԳ նախարարը Մանբիջում ստեղծված իրադրությունը համարել է ՄԱԿ-ի բանաձեւերի խախտում:

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգձգում է ճանապարհային քարտեզի գծով իր պարտավորությունների կատարումը, որի համաձայն նա պետք է 90 օրվա ընթացքում Մանբիջը մաքրեր YPG-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս