
Ջրի պես հոսելու է. «Թբիլիսոբայի» պատվին Վրաստանի մայրաքաղաքում չաչայի ցայտաղբյուր կգործի

Քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբայի» տոնակատարության նախօրյակին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում չաչայի ցայտաղբյուր կգործի: Այդ մասին «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են նախաձեռնության հեղինակները:
Ալկոհոլային աղբյուրը սկսել է աշխատել այսօր, Գերոնտի Կիկոձե 5 հասցեում: Դա գինետուն-թանգարանի ստեղծողների մասնավոր նախաձեռնությունն է, որը գտնվում է հարակից տարածքում:
Գաղափարի հեղինակների մտահղացմամբ՝ ցայտաղբյուրը կաշխատի տոն օրերին ժամը 14:00-ից մինչեւ 23:00-ն՝ ամեն ժամ 10-ական րոպե: Եթե նորույթը պահանջված դառնա մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի շրջանում, ձեռնարկիչները չեն բացառում, որ աղբյուրը կսկսի աշխատել ամենօրյա ռեժիմով: