Բաժիններ՝

Ստամբուլում բանտից փախուստի դիմած հանցագործը փողոցում 11 անցորդի է դանակահարել

Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր:

Հանցագործ Ալի Քարդաշը հարցաքննության ժամանակ նշել է, որ ինքը չպարզաբանված խնդիրներ է ունեցել տվյալ փողոցի մսի վաճառքի կետի աշխատակիցների հետ:

Նա հայտնել է, որ նախկինում աշխատել է այդ մսի խանութում և իր հետ աշխատողների դրդմամբ սկսել է թմրանյութեր օգտագործել: Հանցագործի փոխանցմամբ՝ ինքը ցանկացել է վնասել միայն մսի կետի աշխատակիցներին, սակայն անգիտակցաբար վնասել է նաև միջամտած անցորդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031