Ադրբեջանցի պատգամավորը ցանկանում է, որ Թուրքիայում բացվի Ղարաբաղ անունով զբոսայգի

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան ով հայտնի է իր հակահայկական հայացքներով,  Թուրքիայում է:

Իզմիր քաղաքում նա ներկա է գտնվել «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությանը։ Այնուհետև մեկնել է Թուրքիայի Թոքաթ նահանգի համանուն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։

Լրագրողների հետ հանդիպմանը Փաշաևան մասնավորապես ասել է.

«Մենք ցանկանում ենք, որ Թոքաթում Ղարաբաղի զբոսայգի լինի։ Ղարաբաղը բոլորիս ընդհանուր վիշտն է ու ցավը։ Ղարաբաղի զբոսայգու բացումն ուղերձ կլինի թե՛ բարեկամին և թե՛ թշնամուն»:

Milliyet

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031