Բաժիններ՝

Վրաստանը ԱՀԿ-ի փորձագետներ կհրավիրի՝ ուսումնասիրելու Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիան

Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը: Հոկտեմբերի 19-ին Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի փախստականների գործերի, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն։

«Մոտ օրերս մենք կդիմենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ փորձագետների պատվիրակություն կազմելու եւ Վրաստան ուղարկելու խնդրանքով, որի կազմում, եթե լինի Ռուսաստանի ցանկությունը, ընդգրկվեն նաեւ ռուսաստանցի մասնագետներ,- ասել է նախարարը:- Հուսով ենք, որ ԱՀԿ-ի մասնագետների եւ փորձագետների պատվիրակությունը տեղում հիմնավորապես կուսումնասիրի ամենը, ինչ կապված է այդ կենտրոնի գործունեության հետ, եւ պաշտոնական եզրակացություն կպատրաստի այդ հարցի վերաբերյալ»:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերքել է, որ լաբորատորիան մասնակցում է կենսաբանական զենքի մշակման ծրագրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031