
Ի՞նչ հարցեր են քննարկվել Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի հարցը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը վճռականություն են հայտնել կարգավորել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Դրանք չափազանց լարվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայում կալանավորվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին աջակցելու մեջ, բայց այժմ ազատ է արձակված ու գտնվում է ԱՄՆ-ում:
Սիրայի հարցում քննարկվել է հատկապես Իդլիբում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցը։ Էրդողանը նշել է, որ Մանբիչում անհապաղ պետք է իրագործել այն ճանապարհային քարտեզը, որի շուրջ Վաշինգտոնը և Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ նախատեսելով քուրդ զինյալներին հեռացնել այնտեղից: