Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 23-ին հայտնելէ ՌԴ ԱԳ նախարարության Չորորրդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան եւ Թուրքիա. բազմապլանային գործընկերության ռազմավարական ուղղությունները» խորհրդաժողովում:

«Ինչպես արդեն հայտնի է, շուտով Ստամբուլում կկայանա մեր նախագահների հանդիպումը բազմակողմ ձեւաչափով,- ասել է դիվանագետը:- Դրա շրջանակներում պլանավորվում է նաեւ անցկացնել Պուտինի եւ Էրդողանի առանձին երկկողմ հանդիպումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031