Բաժիններ՝

Թուրքիայում էլեկտրամագնիսական հրանոթ է արտադրվել

Թուրքական «Yeteknoloji» ընկերության հիմնադիր տնօրեն Ֆազըլ Հիզան մանրամասներ է հրապարակել տեղական արտադրության առաջին էլեկտրամագնիսական հրանոթի՝ «ŞAHİ 209»-ի մասին։

Աս գերնոր զինատեսակն արդեն հաջողությամբ  փորձարկվել է և ընդունվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից։

Էլեկտրամագնիսական հրանոթը մեկ րոպեում կարող է երկու հարված հասցնել, այն առանց վառոդի անհրաժեշտության՝ բարձր լարմամբ առաջացող մագնիսական դաշտի ազդեցությամբ արկը կարող է նետել լույսի արագությունից շուրջ 5 անգամ մեծ արագությամբ։ Իսկ նրա կործանիչ ուժը շուրջ 1000 անգամ գերազանցում է ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեսակի հրանոթների կործանիչ ուժը։ Այս զինատեսակը չի ֆիքսվում ռադարների կողմից և գործնականում գոյություն չունի համարժեք հակազդող ուժ։

Էլեկտրամագնիսական հրանոթը հնարավորություն ունի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ և անգամ արբանյակներ արձակելու։ Միևնույն ժամանակ, այս համակարգի արտադրության համար շուրջ 1000 անգամ ավել փոքր բյուջե է անհրաժեշտ, քան մեկ հրթիռի արտադրության համար։

Էլեկտրամագնիսական զենքի նախագիծը Թուրքիայում մեկնարկել է 2008 թ․՝ բացառապես տեղական միջոցներով։ 2013թ․ ստեղծվել է զենքի առաջին նախատիպը։ Մինչև «ŞAHİ 209» մոդելի ստեղծումը պատրաստվել են ևս 8 փորձնական մոդելներ։ Այդ նախատիպերից որոշները վաճառվել են Թուրքիայում նմանատիպ նախագծերով զբաղվող ընկերությունների։

Էլեկտրամագնիսական հրանոթի կատարելագործման աշխատանքները այժմ ևս շարունակվում են։ Հիզանի խոսքով՝ ներկայումս փորձարկվում է «ŞAHİ 209»-ից 5 անգամ ավելի հզոր մոդելը։

Թուրքիան մինչ օրս էլեկտրամագնիսական հրանոթի նախատիպ արտադրած սակավաթիվ երկրներից մեկն է․ բացի Թուրքիայից ոլորտում հաջողության են հասել ԱՄՆ-ը, Չինաստանը և ֆրանս-գերամանական «ISL» ընկերությունը։ Իսկ Ճապոնիան, Ռուսաստանը և Հարավային Կորեան նմանատիպ նախագծերի շրջանակներում դեռևս լաբորատոր աշխատանքներ են իրականացնում։

aksam.com.tr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս