«Այդ ամենը 1930-ականների ավտորիտար ռեժիմի պարտադրանքն է, որը մեր օրերում կիրառելն անընդունելի է». Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը: Այս մասին Դավութօղլուն գրել է իր թվիթերի միկրոբլոկում:
Դավութողլուն նշել է, որ աշակերտական երդման վերականգնումը մեր օրերում անընդունելի է:
«Այդ ամենը 1930-ականների ավտորիտար ռեժիմի պարտադրանքն է, որը մեր օրերում կիրառելն անընդունելի է»,-գրել է Դավութօղլուն:
Դավութօղլուն հայտնել է նաև, որ իրենք դեռ 2013թ. այդ օրենքը չեղարկել են, քանի որ դա եղել է ոչ հարիր մանկավարժական մեթոդաբանությանը, իսկ ներկայիս իշխանությունները ոչնչացնում են նախկինում գրանցված ժողովրդավարական ձեռքբերումները:
«Երկարատև պայքարի արդյունքում ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները պետք է խնամքով պահպանվեն»,-գրել է Դավութօղլուն:
Թուրքական աշակերտական երդումը՝ «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» թուրքական դպրոցներում պարտադրվել է դեռևս 1930-ական թվականներից, երբ երկիրը ղեկավարում էր Թուրքիայի Հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի ավտորիտար վարչակարգը:
Աշակերտական երդման պարտադրանքը հանվել է 2013թ., և հիմա Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կրկին կիրառել այն: