Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, հայտարարել է, որ «ցեղասպանության մասին ծաղրը եւ տնտեսական ահաբեկչությունը» չեն բերի երկրի կործանմանը:
Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը:
Զուգդիդի քաղաքագլխի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, լույս մայիսի 20-ի գիշերը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 19-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից թեկնածու Գեգի Շենգելիայի հաղթանակի ճանաչման դեպքում ինքն «այլ պայքարի մեջ» կմտնի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել։
Սրանք կլինեն Ադրբեջանի զինված ուժերի` այս ամիս երկրորդ, իսկ վերջին 10 ամիսների ընթացքում երրորդ խոշորամասշտաբ զորավարժությունները։
Իրան-ԱՄՆ հարաբերությունները լարված են վերջին 40 տարիների ընթացքում։ Այլ հարց է, որ այդ լարվածությունը փոփոխական բնույթ է կրում, այսինքն՝ երբ Միացյալ Նահանգներում իշխանության գլուխ են գալիս դեմոկրատները, մի փոքր ավելի մեղմ քաղաքականություն է իրականացվում Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Երբ ԻԻՀ-ում նախագահ է ընտրվում ավելի չափավոր քաղաքականության կողմնակից կամ բարեփոխիչների ներկայացուցիչ, այս դեպքում ևս շատ ավելի մեղմ իրավիճակ է ստեղծվում այս հարաբերություններում։
ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր ալիքի ֆոնին օրերս Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը ՀՀ երրորդ սահմանի փակում է կանխատեսել։
Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սրվածությունը կարող է արմատական իսլամիստների համար դառնալ «շատ հարմար առիթ՝ հաստատվելու համար, օրինակ, Ադրբեջանում»:
Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փորձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։
3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա:
Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել 1, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից։
Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։
Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ:
Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։
Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանի երկու բաց սահմաններից մեկը շուտով կփակվի։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։
Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։
«Պետք է իրենք բոլորը հասկանան, որ պատերազմի ժամանակ հաղթող կողմ չի լինում, որովհետև մեր մի զոհն ինձ համար արդեն պարտություն է, որովհետև թույլ եմ տվել իրավիճակն այնպես սրվի, որ իմ եղբայրները զոհվեն: Կարծում եմ՝ ադրբեջանցի մայրերը նույնպես սիրում են իրենց երեխաներին, ինչպես մենք ենք սիրում մեր երեխաներին, և խաղաղությունն ուղղակի այլընտրանք չունի»:
Թուրքիայից հարկադրաբար հեռացած գրող Ասլը Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի սոցիալ–քաղաքական զարգացումներին։
«Մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը մեր քթի տակ. Թուրքիայի հետ միասին, զորավարժություններ է անցկացնում՝ չթաքցնելով համատեղ դաշինքով Հայաստանը ոչնչացնելու իր ծրագիրը»,- ասաց ադրբեջանագետը։
Բերլառուս վերլուծաբան Ալեքսանդր Ալեսին մեկնաբանել է Բելառուսի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Սաֆրաստյանը խոսեց նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ Բրյուսելում հայ լրագրողներին տված հարցազրույցում արված հայտարարության մասին, թե՝ Հայաստանի սահմանները չորս հարևաններից երկուսի հետ փակ են, իսկ «երրորդը, ուր որ է, կփակվի»։
Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:
Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով:
Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի կրոնափոխության հարցին։
Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում մուսուլման դարձնելու դեպքը բուռն արձագանքներ է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում: