«Ադրբեջանը կարող է դառնալ իսլամիստների նոր օջախ, եթե իրավիճակն Արցախում սրվի». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սրվածությունը կարող է արմատական ​​իսլամիստների համար դառնալ «շատ հարմար առիթ՝ հաստատվելու համար, օրինակ, Ադրբեջանում»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Ըստ Փաշինյանի՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» պարտությունից հետո իսլամիստներն իրենց դրսրևորելու համար նոր վայրեր են փնտրում, իսկ Ադրբեջանը, նրա խոսքով, «շատ հարմար կետ է», որը թույլ կտա գործել Իրանի ուղղությամբ, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի:

Այդ պատճառով, ինչպես կարծում է վարչապետը, Լեռնային Ղարաբաղում լարվածության հերթական ալիքը այլևս տեղային չի լինի: Նրա խոսքերով՝ այդ մասին գիտեն ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Ընդգծելով Հարավային Կովկասի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ և կդառնա երաշխավոր, որպեսզի խնդիրը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր հնարավոր լծակները, որոնք թույլ կտան կանխել նոր լարվածությունը: «Եվ ես չեմ կարող հավատալ, որ, երբ պետք լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս