Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կզբաղվեն S-500-ների համատեղ արտադրությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա հայտարարել է, որ հենց ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարվեն Թուրքիային, Մոսկվան և Անկարան կզբաղվեն S-500 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությամբ։
«S-400-ների հարցը փակեցինք։ Մենք հետքայլ չենք անելու։ Ըստ պայմանագրի՝ այդ համակարգերը պետք է հանձվեին հուլիսին, բայց դա ․լինելու է հուլիսից շուտ։ Սա պաշտպանողական համակարգ է, այլ ոչ թե՝ հարձակվողական։
Եթե ձեզ վրա հարձակվում են, S-400-ը սկսում է գործել և պաշտպանել ձեզ։ Սա մեծ հեռահարություն ունեցող զենք է։ Ռուսաստանը վճարումների տեսանկյունից մեզ համար պայմաններ ներկայացրեց։ S-400-ներից հետո կքննարկենք նաև S-500-ների համատեղ արտադրության հարցը»,- ասել է Էրդողանը։