
Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին ասված է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված է փաստաթղթում:
Հինգ մարդ հանվել է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում է 270 մարդու եւ 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում է ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների արգելքը»,- ասված էհայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչեւ 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն է Միության պատմության մեջ:
Այն արգելում է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Միրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաեւ դրսեւորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: