Բաժիններ՝

Սազական չէր. թուրք պատգամավորը դիմել է հայ տղային մուսուլման դարձրած հաղորդավարին

Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում մուսուլման դարձնելու դեպքը բուռն արձագանքներ է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն Twitter-ում բավական խիստ գրառում է կատարել այդ կապակցությամբ:

Իշխող կուսակցության պատգամավորը հայտնի աստվածաբան և հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուին ուղղված գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ Իսլամի ընդունումը տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031