
Բելառուսը Թուրքիային կօգնի ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում. վերլուծաբան

Բերլառուս վերլուծաբան Ալեքսանդր Ալեսին մեկնաբանել է Բելառուսի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ նրա՝ նշյալ համաձայնագրից օգուտներ են քաղելու երկու երկրներն էլ։ Այդ համաձայնագիրը թույլ է տալու երկու երկրներին համագործակցել ՀՕՊ համակարգեր արտադրելու գործում։ Ինչպես հայտնի, էթուրքական կողմը ՀՕՊ համակարգերի կարիք ունի, իսկ Բելառուսն ունի Անկարայի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։
Վերլուծաբանը նկատել է տալիս, որ Մինսկը վաղուց զբաղվում է հին ՀՕՊ համակարգերի արդիականացման գործընթացով։ Նույւնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ Բելառուսում արդիականացված ՀՕՊ համակարգերն ուղարկվում էին աֆրիկյան և ասիական երկրներ։
«Մեր օրերում Բելառուսը զբաղվում է «Ալեբարդա» ՀՕՊ համակարգերի արդիականացմամբ, բայց դրա համար անհրաժեշտ միջոցներ չունի և այդ առումով Թուրքիան այդ նախագծին կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իսկ դրա դիմաց Անկարան կստանա բելառուսական տեխնոլոգիաները ՀՕՊ համակարգերի հարցով»։
Ալեքսանդր Ալեսին նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Բելառուս կատարած այցի ժամանակ դռնփակ հանդիպում է կայացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։