
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի հանույթը կարող է ընկնել մինչև 1980-ական թվականների նվազագույն մակարդակ

Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այդ մասին էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) գրում է իր մայիսյան հաշվետվության մեջ:
Ապրիլին Իրանում արդյունահանումն ընկել է օրական 130 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,61 մլն բարել: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ԱՄՆ-ը մայիսից չի երկարացրել իրանական նավթի ներմուծման ժամանակավոր թույլտվությունները, որոնք նոյեմբերին տրվել էին ութ երկրների:
Իրանի նավթի արտահանումն անցյալ տարվա ապրիլի օրական 2,6 մլն բարելից ընթացիկ տարվա ապրիլին ընկել է օրական մինչեւ 1,3 մլն բարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: