Զարիֆը նշել է գործնական քայլերի անհրաժեշտությունը միջուկային գործարքը պահպանելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել 1, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար։
«Կարեւոր 1, որ այս նոր փուլի ընթացքում մենք սերտ կոնսուլտացիաներ ունենանք չինական կողմի հետ իրադրության զարգացման, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանի իրավունքների իրացման վերաբերյալ Թեհրանի որոշման շուրջ»,-ասել է Զարիֆը Պեկին ժամանելուց հետո, որի ելույթի տեսագրությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
«Միջուկային գործարքի փրկումը միջազգային հանրակցության պարտականությունն է: Եթե համաշխարհային հանրակցությունն զգում է, որ ԳՀՀԾ-ն կարեւոր ձեռքբերում է, ապա նա պետք է Իրանի օրինակով գործնական քայլեր ձեռնարկի դրա պահպանման ուղղությամբ»,-հավելել է Իրանի նախարարը:
Նա նշել է, որ նաեւ քննարկելու է Թեհրանի եւ Պեկինի երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Չինաստանն Իրանի կարեւորագույն գործընկերներից մեկն է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:
Ինչպես հայտնել է Իրանի ԱԳ նախարարությունը, Զարիֆը մայիսի 17-ին նշված հարցերի շուրջ բանակցություններ կվարի Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: