![](/banners/BeFunky-design.jpg)
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը բողոք է ներկայացրել հայ տղային կրոնափոխած հաղորդավարի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/0914Aram-Ateshian1.jpg)
Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի կրոնափոխության հարցին։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արքեպիսկոպոս Աթեշյանը զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը:
Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդը հայ պատանուն կրոնափոխած իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի դեմ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ Իսլամի ընդունումը տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում: