Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է այսուհետեւ էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ:
«Չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին՝ կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա:
«Երբեմն ԱԺ-ում, երբ փորձում ենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, տպավորությունն այնպիսին է, որ Բաբլոյանը դեռևս այնտեղ շրջում է։ Նորընտիր ԱԺ-ի հոգեբանության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում, նրանք պատրաստ չեն լսել, քննարկել, բայց մենք համառ ենք և ամեն ինչ նորից ենք փորձելու»։
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Թուրքիայի ռազմաավիացիոն արդյունաբերական ընկերությունների տարեկան համախառն եկամուտը մեկ տարում աճել է 31 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 761 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում այս ոլորտում արտահանման ծավալները ևս ավելացել են 20 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 188 մլն դոլարի։
Պայթած խողովակի պատճառով իսկական ջրհեղեղ Է տեղի ունեցել Թբիլիսիի Ժվանիայի հրապարակում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար:
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։
Ռիկոտի թունելը, որը գտնվում է Թբիլիսի – Սենակ – Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, որով ձգվում է Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին, չորս օր փակ կլինի:
2019թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.22 տոկոս և կազմել է շուրջ 8մլն 753.000 մարդ։
«Կարծում եմ՝ դա պետք է լինի այնպես, որ միայն Հայաստանը չլինի պահանջատիրոջ դերում, այլև Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ ընդունելու այդ առաջարկները: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը չփորձի մեկ կամ երկու ոչ էական դրույթ ընդունել՝ փորձելով ստվերել մնացած կարևոր դրույթները»:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Գեմզե Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ:
Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել այն մասին, թե որ երկրի քաղաքացիներն են ամենաշատը ստացել Գերմանիայի քաղաքացիություն 2018-ի ընթացքում։
«Կարելի է չմոռանալ այն բոլոր համաձայնությունները, որոնք եղել են փաստաթղթավորված, դրանք թե Ղարաբաղյան առաջին պատերազմին հաջորդած, թե ապրիլյան պատերազմին հաջորդած պայմանավորվածություններն են»,- ասաց նա։
Ուշագրավն այն է, որ համանախագահների երևանյան այցից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ շուտով կկարողանան ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում։
Սիրիայի Հալեպ քաղաքի իշխանությունները մտադիր են երեք ամսվա ընթացքում վերականգնել տեղի խոշորագույն պարենային շուկան, որն ավերվել է զինյալների կողմից:
Թուրքական «Yeni mesaj» թերթում թուրք վերլուծաբան Աքըն Այդընը հրապարակել է մի ուշագրավ հոդված՝ «Ինչո՞ւ է Ռուսաստանը հանդուրժում Թուրքիային» վերտառությամբ։
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդպես լինի, բայց նրան չի հաջողվելու, քանի որ, եթե ինչ-որ մեկը դառնալու է բանակցությունների կողմ, պետք է լինի գագաթաժողով, այսինքն՝ կողմերը պետք է տան իրենց համաձայնությունը»։
Թուրքիայում ավարտվել է 2016-ի հեղաշրջման փորձին մասնակցած օդաչուների գործով դատավարությունը, որով անցնում էր 152 մեղադրյալ:
Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:
«Ադրբեջանն իր համայնքի ռեբրենդինգը դեռ մի տարի առաջ էր սկսել, երբ հայկական կողմը սկսեց պնդել, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և, բնական է, որ պետք է փորձեն բարձրացնել սուբյեկտայնությունը և լեգիտիմացնել»։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «դարի գործարքը», որն ԱՄՆ-ի կողմից առաջ է մղվում իսրայելացիներին եւ պաղեստինցիներին հաշտեցնելու համար, որակել է դավադրություն՝ ուղղված Պաղեստինի նպատակները ոչնչացնելուն:
Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնք գտնում են, որ Թեհրանը միջամտում է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին:
Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտաարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները։
«Մայք Պոմպեոն ՌԴ-ում չափազանց կարևոր հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել է նաև իրանական խնդիրը։ Արդյո՞ք մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի հնարավոր պայմանավորվածություններ կարող են լինել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև այս խնդրի առնչությամբ, որն ուղղակիորեն կապվում է տարածաշրջանում մեր անվտանգության և շահերի հետ»։
ԱՄՆ պետքարտուղարի միջինարևելյան հարցերով օգնական Դեյվիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթվա ընթացքում Բեյրութ կատարած երրորդ այցելությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծվել է մաքոքային դիվանագիտության։