Բաժիններ՝

Լիբանանի նախագահը խոսել է Սիրիայում Թուրքիայի գործողության վտանգավոր հետևանքների մասին

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Սիրիայի միասնության համար եւ բացասաբար ազդել արաբական այդ հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքի վրա: Այդ մասին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական գործերով օգնական Ռոզ Մարի դե Կառլոյի հետ հոկտեմբերի 10-ին Բաաբդի պալատում կայացած հանդիպմանը:

«Նախագահ Աունը ՄԱԿ-ի խորհրդականի ուշադրությունը դարձրել է այն բանի վրա, որ սիրիա-թուրքական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ Սիրիայում պատերազմի ընթացքի վրա, եւ Լիբանանը հետեւում է իրադարձությունների զարգացմանը, հուսալով, որ ոտնձգություններ չեն լինի Սիրիայի միասնության եւ փախստականների հետ կապված իրողությունների դեմ»,-ասված է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031