«Բոլոր դպրոցները, աշխատավայրերը փակ են, փողոցում ոչ ոք չկա, սպասում են ՝ տեսնելու, թե ինչ շարժումներ կլինեն ապագայում Թուրքիայի կողմից». Պերճ Ասատուրյան

Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին:

Գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Միջազգային, այդ թվում և՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:

Թեմային այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դատապարտել այդ ապօրինի գործողությունները:

Ի դեպ, հարձակման են ենթարկվել նաև հայաբնակ շրջաններ: Փորձագետներն ահազանգել են հատկապես Քամիշլիում արյունալի իրադարձությունների մասին:

168.am-ը կապ հաստատեց ծնունդով Քամիշլիից, այժմ նիդեռլանդաբնակ Պերճ Ասատուրյանի հետ, ով Քամիշլիում ապրող հարազատների հետ պարբերաբար զրուցում է.

«Գիշերը իրենց ժամանակով 01:30 զանգեցի, և ասեցին, որ մի քիչ հանդարտվել է ամեն բան: Բայց բոլոր դպրոցները, աշխատավայրերը փակ են, փողոցում ոչ ոք չկա, սպասում են՝ տեսնելու, թե ինչ շարժումներ կլինեն ապագայում Թուրքիայի կողմից: Դեռևս մտահոգիչ լռություն է:

Քրդերը, սիրիացիները, հայերը մեկը մյուսին օգնում են, հիմա չկան կրոնական հարցեր՝ բոլորը մեկ ձեռքով, մեկ հոգով, մեկ սրտով միմյանց փորձում են օգնական լինել, եթե վիրավոր կա՝ հիվանդանոց ուղարկել, եթե նահատակ կա….:

Հայերի շրջանում տուժողներ չկան, բայց նահատակների մեջ քրիստոնյաներ կան, հիվանդանոցում վիրավոր մարդիկ կան»:

من قلب القامشلي _ شارع الوحدة … السلام والمحبة لجميعكم … الله يحفظ هالبلاد من كل شر ?

Gepostet von ‎زالين نيوز_القامشلي سوريا zalin news_kamishli syria‎ am Donnerstag, 10. Oktober 2019

Ի դեպ, համացանցում քիչ առաջ տեղադրվեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հեռախոսազրույցը  Ջեզիրեի Առաջնորդական փոխանորդի հետ: Վերջինս հայաբնակ բոլոր տարածքների մասին տեղեկություններ է հայտնում՝ նշելով, որ ակտիվ գործողությունները եղել են երեկ գիշերը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՑ ՃԷԶԻՐԷԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻՆ ՀԵՏ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս մօտէն կը հետեւի թրքական բանակին Սուրիայէն ներս կատարած ներխուժումին հետեւանքով Ճէզիրէի մէջ ստեղծուած կացութեան՝ հեռաձայնային կապ հաստատելով Առաջնորդական Փոխանորդ հայր սուրբին հետ։ Դիտեցէք հեռախօսազրոյցը։

Gepostet von Cilicia TV am Donnerstag, 10. Oktober 2019

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս