12-ամյա մի տղա է սպանվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ճանապարհին տեղադրված ականի պայթելու հետևանքով, հայտնել է Anadolu գործակալությունը:
Այնքան ժամանակ, որքան Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններում ոչ մի խնդիր լինել չի կարող: Մենք միշտ միասին ենք:
Հայաստանի քաղաքացիներ Գառնիկ Կ-ն (1976թ. ծնված) ու Հայկ Գ-ն (1966 թ. ծնված) ձերբակալվել են Թբիլիսիում թմրամիջոցների անօրինական պահման/ձեռքբերման մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա, ինչի հետևանքով վնասվածք է ստացել գլխի շրջանում ու ընկել կոմայի մեջ, հայտնում է Interfax-ը:
Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատած ժամանակավոր կառավարության կազմը, հայտնում է TASS-ը:
24 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան է տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում ավտոբուսի պայթեցման հետևանքով, որն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) զինյալները:
Տնտեսական ճգնաժամը և բյուջետային սղության հարցը Վրաստանում գնալով սրվում է: Վրաստանից վերադառնում են նաև հայ գործարարները: Թե որո՞նք են տնտեսական ճգնաժամի պատճառները ու ի՞նչ անում Վրաստանի իշխանությունները այն կանխելու համար, փորձեցինք պարզել Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցից: Վրացագետն ասաց, որ Վրաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի լարիի արժեզրկումը կանխվի ու […]
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Անթալյա այցի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Միջնորդներից որևէ մեկին, ըստ էության, պատերազմ Հարավային Կովկասում ձեռնտու չէ, ուստի նրանք իրավիճակային համաձայնության կարող են գալ»,- ասաց նա` հավելելով, որ ապագան մնում է անորոշ, քանի որ Արևմուտքը հստակորեն չգիտի` ինչպես գործել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան:
Խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու համապատասխան որոշումն ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Վերջին տարիներին եկել եմ այն եզրակացության, որ քրդական շարժման որոշ լիդերներ որոնք ակտիվ գործում են Թուրքիայում, գիտակցում են Հայկական հարցի գոյությունը: Իրենք գիտեն, որ այնտեղ են ապրում, որտեղ հայեր են ապրել: Երբ քրդական շարժումը կամաց-կամաց ինքնավարություն է ստանում, սկսում է գնալ դեպի տարածքային ինքնավարություն»:
«Մինչև հիմա ինձ հայտնի հանրային կարծիքի 3 կենտրոնների հետազոտության արդյունքները վկայում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգոստոսի կեսերի դրությամբ չի կարողանում հասնել իր նպատակին: Հետևաբար, կարծում եմ, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ականատես կլինենք բավական սրացումների, ինչը կուղեկցվի զինված ուժի կիրառման ավելի լայնածավալ գործողութուններով»:
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել այն հարկում, որտեղ գտնվում է տրանսպորտային ձեռնարկության ադմինիստրացիան.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ու նրա հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության, տարածաշրջանային անվտանգության հարցեր, արծարծվել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում վրացի զինծառայողների մասնակցության հարցեր: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Բաթումի հայտնի «Ալի և Նինո» շարժվող արձանի ոչնչացման մեջ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա: Այս անգամ հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական տեղամասը, հայտնում է Milliyet-ը:
Մոտ 200 փախստական փորձել են խուսափել գրանցման գործընթաից, ինչից հետո իրավիճակը ճամբարում թեժացել է, բացատրել են ոստիկանության ներկայացուցիչները:
Առաքումներով զբաղվող ամերիկյան հայտնի ընկերությունը՝ FedEx Express-ը, փակում է իր ներկայացուցչությունը Ադրբեջանում, հայտնում է Report-ը:
Երեկվանից նավերը ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում մտնել Վրաստանի Փոթի նավահանգիստ, «Նովոստի-Գրուզիային» հայտնել է նավահանգստի ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Նադարյան:
Հորդառատ անձրևները, քամին ու փոթորիկը ջրածածկ են արել Բաթում քաղաքի մի շարք փողոցներ, բնակչության կեսն զրկված է էլեկտրաէներգիայից, հայտնում է Sputnik-Գրուզիան:
Օգոստոսի 25-ի գիշերը Վրաստանի արևմուտքում տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է Փոթի նավահանգստային քաղաքը: Անձրևը լցվել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը, հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Թուրքական պետական էներգետիկ BOTAŞ ընկերության վարչությունը նիստ է հրավիրել՝ կապված Թուրքիայի Կարս նահանգում քուրդ զինյալների կողմից պայթեցրած Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածի հետ:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Սարիղամիշի մերձակայքում: Հարձակմանը մասնակցել է մոտ 20 զինյալ: Տեղի հեռուստատեսության հաղորդմամբ՝ գազամատակարարումը դադարեցվել է, կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Կապված զբոսաշրջային ոլորտի անկման հետ՝ Թուրքիայի կառավարությունը 2015թ. ուսումնական տարվա սկիզբը դպրոցներում հետաձգել է երկու շաբաթով, հայտնում է BGN News պորտալը:
Բաքվի կենտրոնական մասում զանգվածաբար փակվում են հագուստի խանութները, հայտնում է Fineko գործակալությունը:
«Արարատ ֆարել» ընկերությունը, որիմ արտահանած 200 կգ իշխանը ՌԴ Սոչի քաղաքում ոչնչացրել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը, Հայաստանում գործում է 2000-ականներից, տնտեսությունը Գեղարքունիքում է:
ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել է 200 կգ թառափ, որը Հայաստանից արտահանել է «Արարատ իշխան» ԲԲԸ-ն: Ձկան ամբողջ խմբաքանակն այրվել է: