Եվրոպական կազմակերպություններն անտեսում են ադրբեջանցի փախստականներին. Ադրբեջանի ԱԳՆ
«Այդ մարդիկ, չարաշահելով այն կազմակերպության կարգավիճակը, որը ներկայացնում են, Առաջին Եվրոպական խաղերի նախօրեին գործում են որպես Ադրբեջանը պատվերով վարկաբեկողներ»,-հայտարարել է Ադրբեջանի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ինչպես տեղեկացնում է APA-ն, վերջինս հայտարարությունը արել է երեկ Opendemocracy ինտերնետային պորտալում հրապարակված զեկուցողներ Նիլս Մույժնիեկսը (Եվրոպայի խորհուրդ), Միշել Ֆորսթի (ՄԱԿ-զեկուցող) ու Դունյա Միյատովիչի (ԵԱՀԿ) «Սպորտը չի կարող անտեսել մարդու իրավունքները» հոդվածին ի պատասխան, որտեղ հեղինակները անդրադարձել էին Ադրբեջանում մարդու իրավունքների հարցին:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ վերջիններս իրենց արարքներով ևս մեկ անգամ ապացուցում են, որ ծառայում են ոչ թե իրենց կազմակերպություններին, այլ ծառայություն են մատուցում նեղ քաղաքական շրջանակների:
«Սպորտն ու Առաջին Եվրոպական խաղերը ծառայում են Եվրոպայի համար արդիական միջմշակութային ու միջկրոնական երկխոսությանը« ընկերությանը, գործընկերությանն ու խաղաղությանը», – ասել է նա՝ հավելելով, թե երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների մասին, ոչ ոք չի համաձակվում խոսել Մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված ավելի քան 1 մլն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին:
Նրանց իրավունքները կորել են Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետևանքով»,- ասել է Հաջիևը: