Բաժիններ՝

Լոնդոնը գլխավորում է զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելվող քաղաքների վարկանշային աղյուսակը

Լոնդոնը գլխավորել է աշխարհում զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելվող քաղաքների վարկանշային աղյուսակը, հայտնում է The Independent-ը՝ հղում կատարելով Mastercard  վճարային համակարգի կողմից իրականացվող ամենամյա հետազոտությանը:

Փորձագետները հաշվարկել են, որ 2015թ. Լոնդոն կայցելի 18,8 մլն զբոսաշրջիկ, ովքեր այնտեղ կծախսեն 13,3 մլրդ ֆունտ-սթեռլինգ:
Զբոսաշրջիկների կողմից ամենահայտնի քաղաքների վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Լոնդոն
2. Բանգկոկ
3. Փարիզ
4. Դուբայ
5. Ստամբուլ
6. Նյու Յորք
7. Սինգապուր
8. Կուալա-Լումպուր
9. Սեուլ
10. Հոնգկոնգ

Մասնագետները հաշվարկել են նաև, որ 2015թ. զբոսաշրջիկները  կիրականացնեն 382,9 մլն ավիաչվերթ աշխարհի տարբեր երկրներ ու կծախսեն 327 մլրդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930