Թոնի Բլերը որոշել է զբաղվել Եվրոպայում հակասեմիթականության խնդրով

Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կգլխավորի Հանդուրժողականութան ու հաշտեցման եվրոպական խորհուրդը ու կզբաղվի Եվրոպայում հակասեմիթականության խնդրով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հակասեմիթականությունը ոչ միայն հրեական խնդիր է, այն առնչվում է ամբողջ համաշխարհային հանրությանը ու այն հարկավոր է լուծել հանուն մեր բարօրության»,- ասվում է Բլերի ու խորհրդի համանախագահ Մոշե Կանտորի հոդվածում, որը հրապարակվել է Times-ում:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Բլերը լքում է մերձավորարևելյան կարգավորման հատուկ ներկայացուցչությունում իր պաշտոնը, որտեղ ներառված էին Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը: Այդ պաշտոնում նա աշխատել էր ավելի քան 8 տարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930