Կիևը մեղադրել է Ռուսաստանին G7-ի նախօրեին հաշտությունը խախելու մեջ

Կիևը «Մեծ յոթնյակի» նախօրեին մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի հարցով Մինսկի խաղաղ համաձայնագրերը խախտելու մեջ: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «հրաման է տվել իր ահաբեկիչներին սկսել ռազմական օպերացիա», ինչպես նաև դիտավորյալ չեղյալ է հայտարարել կոնտակտային խմբի եռակողմ հանդիպումը:

Յացենյուկը նկատել է, որ դիվանագիտական գործընթացը պետք է ամրապնդվի ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակով, G7-ի բոլոր երկրների ու արևմտյան գործընկերների համատեղ ջանքերով:

«Ակնկալում եմ, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին համաշխարհային հանրությունը կտա ճիշտ ու ադեկվատ պատասխան ռուսական ագրեսիային»,-հավելել է Յացենյուկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930