Բաժիններ՝

Ուկրաինայում կոնֆլիկտի կողմերը հայտնում են Դոնեցկի մոտ ընթացող մարտերի մասին

Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կողմերն ու ականատեսները հայտնում են Մարյինկա քաղաքում՝ Դոնեցկից հարավ-արևմուտք ընթացող մարտերի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինացի  զինվորականների հաղորդմամբ՝ Մարյինկա շրջանում իրենց դիրքերը ենթարկվում են զանգվածային հրետանային գնդակոծության: Իր հերթին, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարում են իրենց զինված զորամիավորումների առաջխաղացման մասին, սակայն հայտարարում են, որ պարզապես զբաղեցնում են ուկրաինացի զինվորականների լքած դիրքերը:

Ukrain (2)Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի «հակաահաբեկչական օպերացիաների» հարցով ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  զինված կողմնակիցները այսօր սկսել են ուժեղ կերպով գնդակոծել Դոնեցկի հարավ-արևմտյան շրջանները Մարյինկայի ու Կրասնոգորովկայի շրջանում:
Ըստ ուկրաինացի  զինվորականների՝ կրակել են ծանր զինատեսակներից՝ տանկերից, ականանետերից ու հրանոթներից:

Լիսենկոյի խոսքով՝ հարձակումը տեղի է ունենում սահմանազատման ոչ մեծ հատվածում, այդ իսկ պատճառով չի կարելի խոսել լայնամասշտաբ հարձակումների մասին:
«Հակառակորդը փորձում է առաջ շարժվել: Ուկրաինացի զինծառայողները հետ են մղում բոլոր հարձակումները», հայտարարել է վերջինս Կիևում ճեպազրույցի ժամանակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930