Եգիպտոսում դատարանը չեղյալ է հայտարարել Մուբարաքին արդարացնող դատավճիռը

Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է երկրի գլխավոր դատախազության բողոքը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացնող դատավճռի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է 2011թ. ցույցերի ընթացքում դրանց մասնակիցների մահվան մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուբարաքի դեմ նոր գործի քննությունը նշանակվել է նոյեմբերի 5-ին:
2012թ. հունիսին Մուբարաքը դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն 2014թ. նոյեմբերին Կահիրեի դատարանը երկրի նախկին նախագահի ու նրա որդիների վրայից հանեց բոլոր մեղադրանքները:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը բողոքարկել է հենց այդ որոշումը՝ հայտարարելով մի շարք ընթացակարգային խախտումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս