Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի գործով անցնող 6 մարդու նկատմամբ
Ինտերպոլը տվել է այսպես կոչված «կարմիր նախազգուշացում» 6 մարդու նկատմամբ, որոնք այսպես, թե այնպես, կապված են ՖԻՖԱ-ի հետ:
Ամերիկյան իշխանությունները նրանց կասկածում են ֆուտբոլային կազմակերպությանն առնչվող կոռուպցիայի ու գումարի շորթման մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կարմիր նախազգուշացումը» հավասարազոր է կալանքի հրամանին ու նշանակում է, որ այդ կազմակերպության անդամ-երկրներին զգուշացվում է առ այն, որ այս կամ այն անձի նկատմամբ հետաքննություն է իրականացվում: Այնուհետև երկրներից յուրաքանչյուրը, որի տարածքում գտնվում է այդ մարդը, ինքնուրույն է որոշում՝ կալանավորե՞լ նրան ու տալ պետական իշխանություններին, թե՞ ոչ:
Այդ 6 անձանց թվում են ՖԻՖԱ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կազմակերպւթյան նախին փոխնախագահ Ջեք Ուորներն ու Ֆուտբոլի հարավամերիկյան համադաշնության նախկին նախագահ Նիկոլաս Լեոսը: