ՄԱԿ-ում կայացել է քվեարկություն հօգուտ Աբխազիա ու Ցխինվալի շրջան փախստականների իրավունքի վերադարձի

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում երեկ՝ հունիսի 3-ին, տեղի է ունեցել քվեարկություն «Աբխազիայի, Վրաստանի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի փախստականների ու բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին» բանաձևի վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան տեղեկացրել է, որ բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 75 ներկայացուցիչ, դեմ՝ 16-ը, ինչը նախորդ տարվա համեմատ 6-ով ավելի է: Հարկ է նշել, որ 3-ով ավելացել է նաև բանաձևի դեմ քվեարկածների թիվը:

Բանաձևն ընդգծում է Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում չընդհատվող մարդասիրական գործունեության իրականացումը, փախստականների ու բռնի տեղահանվածների սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը:

Փաստաթուղթը դատապարտում է վերոնշյալ վայրերում բռնի ճանապարհով իրականացված ժողովրդագրական փոփոխությունների փաստը ու կոչ է անում Ժնևի բանակցությունների մասնակիցներին ակտիվորեն քայլեր ձեռնարկել ապահովելու փախստականների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր:

Բանաձևը պարտադրում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ամեն տարի զեկուցել Գլխավոր ասամբլեային բռնի տեղահանվածների վիճակի մասին:
Առաջին անգամ նման բանաձև ՄԱԿ-ն ընդունել էր 2008-ին (միայն Աբխազիայի նկատմամբ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930