Եվրահանձնաժողովը չի փոփոխի ԵՄ-ում աշխատանքային միգրացիայի ազատության սկզբունքները

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ բարեփոխումների բանակցությունների շրջանակում չի կատարի ներքին աշխատանքային ներգաղթյալների ազատ տեղաշարժման սկզբունքների փոփոխության, խոսքը կարող է վերաբերել միայն չարաշահումների դեմ պայքարի մասին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան էր մտցրել ԵՄ-ից Բրիտանիայից դուրս գալու հանրաքվեի մասին օրինագիծ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Բրիտանիայի հետաքրքրությունների շրջանակում է ԵՄ-ի կազմի մեջ մնալը, սակայն միայն միության ներսում բարեփոխումների դեպքում:

«Մենք ցանկանում ենք ազնիվ գործարք: Ես գնացել եմ Դևիդ Քեմերոնի մոտ ու խնդրել եմ նրան հանդիպել հնարավորինս շատ եվրոպացի զրուցակիցների հետ: Ես հանդիպել եմ Ջոն Մեյջորի հետ Ճապոնիայում: Ես ուզում եմ ազնիվ գործարք, ես չեմ ուզում պայմանագրերի փոփոխություն: Ինչ վերաբերում է աշխատանքային ներգաղթյալների տեղաշարժման ազատությանը, ես պատրաստ չեմ գնալ զիջումների, քանի որ դա Եվրամիության պայմանագրերի հիմնարար սկզբունքներից է»,- հայտարարել է Յունկերը:

«Սակայն այն, ինչ վերաբերում է չարաշահումների դեմ պայքարին, դա եվրոպացի օրենսդիրների հարցն է, ու հնարավոր է՝ ազգային օրենսդիրների, որոնք պետք է պատասխանատվություն կրեն չարաշահումների դեմ պայքարում»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս