Էրդողանը վիրավորել է հայերին, լրագրողներին ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին երկրում կայանալիք ընտրություններից առաջ երեկ՝ հունիսի 3-ին, Բինգյոլում ելույթի ժամանակ իրեն ռասիստական բնույթի հայտարարություններ է թույլ տվել լրագրողների, հայ համայնքի ներկայացուցիչների ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Վերջինս նրանց մեղադրել է քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը աջակցություն ցուցաբերելու մեջ:

«Նրանց ամենամեծ դաշնակիցը «Դողան» մեդիան է: Հայկական լոբբին, միասեռականները և նրանք, ովքեր հավատում են «Ալևիզմն առանց Ալիի» գաղափարին, նրանք բոլորը խռովություն դրդողներ են»,- հայտարարել է Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս