Վրաստանում տարեկան գնանկումը մայիսին կազմել է 3,5%

Վրաստանի վիճակագրության ծառայության տեղեկությամբ՝ երկրում 2005թ. գնանկումը մայիսին, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, կազմել է 3,5% այն բանից հետո, երբ ապրիլին կազմել էր 2,5%, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը մայիսին, համեմատած անցած ամսվա հետ, կազմել է 0,6%:

Ալկոհոլային ըմպելիքների ու ծխախոտների գները մայիսին թանկացել են 11,9%-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ: Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային ըմպելիքների գները թանկացել են 3,9%-ով:
Ամբուլատոր բժշկական սպասարկումը մայիսին թանկացել է 4,9%-ով, հիվանդանոցային սպասարկումը՝ 3,7%-ով:

Տեսանյութեր

Լրահոս