Բրյուսելում Հունաստանի վարչապետի բանակցությունները արդյունք չեն տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը չի կարողացել Բրյուսելում պայմանավորվածություն գրանցել բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունների հաղթահարման շուրջ, որը պետք է իրականացնի Աթենքը ԵՄ-ից ու ԱՄՀ-ից ֆինանսական օգնության դիմաց: Այս մասին հաղորդել է անձամբ Ցիպրասը:

Հունաստանի վարչապետի խոսքով՝ ինքը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի հետ բանակցություններում կարողացել է առաջընթաց գրանցել Հունաստանի բյուջեի սկզբնական ավելցուկի որոշ հարցերում, սակայն ընդհանուր համաձայնության գալուն դեռ շատ կա, գրում է The New York Times-ը:

Ինչպես գրում է պարբերականը, Յունկերն ու Դեյսելբլումը բանակցություններից հետո մռայլ են դուրս եկել, սակայն պատասխանել են լրագրողների հարցերին՝ հանդիպումը գնահատելով որպես արդյունավետ:

«Առավել ռեալիստական են այն առաջարկները, որ ներկայացրել է Հունաստանի կառավարությունը»,- ասել է Ցիպրասը:

Նա ընդգծել է, որ այդ առաջարկները չեն նախատեսում սոցիալական ծախսերի կրճատում ու հարկերի ավելացում:

Տեսանյութեր

Լրահոս