Թուրքիայում կարող է ձևավորվել կոալիցիոն կառավարություն

Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը կհաղթի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում, սակայն կառավարության ձևավորման համար նրան կարող է անհրաժեշտ լինել կոալիցիա կազմել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության հետ, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է թուրք քաղաքական գործիչ, Անկարայի TOBB համալսարանի թուրք քաղաքագետ Թոգրուլ Իսմայիլը:

Թուրքիայի մոտ 56 մլն մարդ կկարողանա մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին: Նրանք պետք է ընտրություն կատարեն 20 կուսակցություններից, որոնք տեղերի են հավակնում խորհրդարանում:

Նախընտրական արշավի ֆավորիտներ են համարվում 4 կուսակցություններ՝ իշխող չափավոր պահպանողական «Արդարության ու զարգացում» կուսակցությունը, ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս