G8-ի ձևաչափին վերադառնալը շատ հարցեր կլուծեր. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան կոչ է անում Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել, որոնք կբացեին Մոսկվայի ուղին դեպի «ութնյակ»: Համապատասխան հայտարարությունը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արել է իր ուկրաինացի գործընկեր Պավել Կլիմկինի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է TASS-ը:

«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը օգներ ստեղծել պայմաններ, խոսքը մասնավորապես Մինսկի պայմանավորվածության իրականացման մասին է՝ որոնելու ուղիներ նախկին G8 ձևաչափի համար»,- ասել է նա:

«Դա կհեշտացներ շատ բաներ»,- հավելել է նախարարը՝ հիշեցնելով սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը:

«Արևմուտքը չի կարող շահագրգռված լինել իրադարձությունների հակառակ զարգացմամբ»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930