
Էստոնիան աջակցում է Վրաստանի ինտեգրմանը ԵՄ. Թոոմաս Հենդրիկ Իլվես

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, իր աջակցությունն է հայտնել Եվրամիությունում այդ երկրի ինտեգրմանը՝ նշելով, որ ԵՄ-ն բարձրացրել է անդամակցության թեկնածուների նկատմամբ իր պահանջները:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հղում կատարելով Էստոնիայի նախագահի գրասենյակին, Թբիլիսիում Իլվեսը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ:
Էստոնացի նախագահի խոսքով՝ ԵՄ-ի կողմից ընդլայման հարցերում զգալի հոգնածությունը բարձացրել է ԵՄ-ի անդամության թեկնածուների նկատմամբ պահանջները:
«Սակայն դա չպետք է նվազեցնի Վրաստանի ազարտը: Հակառակը, ապացուցեք, որ սկեպտիկները սխալվում են: Անկեղծ ասած՝ սա Վրաստանի ժողովրդի համար շանս է ու պարտականություն նրա քաղաքական ղեկավարության համար: Վրաստանի եվրոպական հեռանկարը հստակ է, հարցը ժամանակի մեջ է, սակայն դա ենթադրում է Եվրահանձնաժողովի մի շարք տեխնիկական խորհրդատվություններ, մասնավորապես դատական համակարգի թափանցիկություն ու իրավական պետության կառուցում»,- ասել է Իլվեսը: