Իրանի գերագույն առաջնորդը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամանեին մեղադրում է ԱՄՆ-ին Իրաքում ու Սիրայում «ծայրահեղական սուննի խմբավորումների» նկատմամբ հանդուրժողականության մեջ, հայտնում է Իրանի պետական IRINN հեռուսատեսությունը:

«ԱՄՆ-ը ոչ միայն հանդուրժողաբար է վերաբերվում Իրաքում ու Սիրայում ծայրահեղական խմբավորումներին, այլև անգամ գաղտնի օգնում է նրանց»,- ասել է Խամենեին:
Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին իսլամական աշխարհում տարաձայնություն սերմանելու մեջ:

Իրանի գերագույն առաջնորդը ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի ճնշված ազգերին աջակցության տրամադրումը, ներառյալ պաղեստինցիներին: «Պաղեստինի հարցը միշտ կլինի Իսլամական Հանրապետության օրակարգում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930