Եվրոպայի ընկերությունները միավորվում են հեղուկացված բնական գազ գնելու համար
Կենտրոնական Եվրոպայի վառելիքի սպառողները ծրագրում են վերցնել իրենց ասիացի գործընկերների փորձը ու միավորել ջանքերը հեղուկացված բնական գազի գնման համար:
Համապատասխան առաջարկությունը կարող է արվել մինչև 2015թ. սեպտեմբերը, հայտարարել է Central European Energy Partners (CEEP) կազմակերպության տեղակալ Մարցին Բոդիոն:
Ընդ որում՝ նա նշել է, որ այդ մասնավոր նախաձեռնությունը ոչ մի ընդանուր բան չունի Եվրահանձնաժողովի առաջարկի հետ՝ եվրոպական պետությունների կողմից ստեղծել հեղուկացված բնական գազի գնման միասնական մարմին ու այդ առումով կարիք չկա ստանալ ԵՄ-ի կամ ԱՀԿ-ի հավանությունը:
Բոդիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգներից հեղուկացված բնական գազի ներմուծումը կարող է զգալի դեր խաղալ Կենտրոնական Եվրոպա էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացիայի հարցում, որտեղ որոշ պետություններ ամբողջությամբ կախված են «Գազպրոմից» ստացած գազից:
«Ամերիկյան հեղուկացված բնական գազը կարող է մրցակցել ռուսական գազի հետ»,- նշել է նա: