«Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է պնդել, որ իրական չէ Ասադի կամավոր հրաժարականը:
Երթի մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:
Քադաֆիի սպանությունից հետո նրա քիչ թվով համախոհները որոշել են հաշվեհարդար տեսնել նրան սպանողի հետ,- գրում է Breitbart-ը: Հուլիսին Օմրան Շաաբանի և նրա երեք ընկերների վրա հարձակում են գործել Բենի Վալիդ քաղաքից ոչ հեռու: Փոխհրաձգության հետևանքով Շաաբանը վիրավորվել է վզից և որովայնից: Զինաթափելով նրանց՝ Քադաֆիի կողմնակիցները նրանց իրենց հետ տարել են Բանի Վալիդ:
26 իրանցի պատգամավորներ բացասաբար են ընդունել Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արած հայտարարությունները: Նրանց կարծիքով՝ Ահմադինեջադի հայտարարությունը համահունչ չէ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությանը, ռազմավարությանը, քաղաքականությանն ու իմաստնությանը, տեղեկացնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք. Սիրիայի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհեր չեն եղել, մինչդեռ ականատեսները տեսել են՝ ինչպես են շտապ օգնության մեքենաները տեղափոխում վիրավորներին:
Սոլթանիեի խոսքերով՝ Իրանը միայն պատասխան քայլերի դեպքում է պատրաստ հրաժարվել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից:
«Բացի կյանքի իրավունքի ոտնահարման կոնվեցիայի խախտումից, մենք գործ ունենք նաև «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հավանական խախտման հետ: Այս կոնվենցիայի հիման վրա հնարավոր է գնալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, և ոչ թե ԵՄ մարդու իրավունքների դատարան»,- ասաց փորձագետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա ահաբեկիչների իրականացրած հարձակումների թիվը այս տարվա առաջին ութ ամիսներին կրճատվել է 5 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսին նման հարձակումների թիվը նվազել էր 9 տոկոսով՝ 2011-ի օգոստոսի հետ համեմատած:
Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարել է կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին:
Ստորև ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը ԱՔԿՄՀ-ի կազմակերպիչներին.
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Զոհերի և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:ար:
Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:
Այն դեպքում, եթե լիբերալ-դեմոկրատները հաղթեն խորհրդարանական հաջորդ ընտրություններում, Աբեն կվերադառնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնին:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ՝ միջադեպից անմիջապես հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Կարծում եմ կարևոր է, որ ամբողջ քաղաքական խաղը վերսկսվի Իտալիայում` ավելի բարձր պատասխանատվությամբ և հասունությամբ», – ասել է Մարիո Մոնտին:
Կոնգրեսի մոտ ցուցարարներին դիմավորել են հազարավոր հատուկջոկատայիններ: Ոստիկանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ, հայտնում է Associated Press-ը: Ժամը 22:00-ին ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքի մոտից: Սակայն բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։
Հիշեցնենք, որ գրեթե ամեն անգամ, երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քիչ թե շատ խոշոր հարձակում են իրականացնում Թուրքիայի տարածքում, դրանից անմիջապես հետո թուրքական օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի տարածքը, ուր գտնվում են PKK-ի ճամբարները:
Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ օպերացիաների գծով տեղակալ Ստեֆան Էվանսին. հաղորդում է apsny.ge-ն: Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման գլխավոր թեման Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցն է եղել:
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը, որում առաջարկվել է ստեղծել թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զահիդ Օրուջը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում նախատեսված է նաև Սաակաշվիլիի ելույթը։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
8 էջանոց փաստաթուղթը ստորագրված է գերմանացի իսլամիստ Աբու Ասադի կողմից: Նա պնդում է, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում հանդես եկող դերասանը ծագումով գերմանացի է:
ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ, ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:
Ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այդ գործարքը հնարավոր դարձավ այն բանից հետո, ինչ Թուրքիան հավանության արժանացրեց Մալաթիայում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը: Եվ ահա, ներկայումս այդ երեք ուղղաթիռները բերվել են Թուրքիա: Դրանք օգտագործվելու են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում՝ առավել ուժեղացնելով Թուրքիայի զինված ուժերը, գրում է կայքը: