Պլաստիկ շշերով ըմպելիքների իրացման արգելքը Վրաստանում հետաձգվել է

Վրաստանի կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ պլաստիկ շշերով լցնովի ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համապատասխան որոշումը ստորագրել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Փաստաթղթում նշված է, որ փոփոխությունը կատարվել է Վրաստանի կառավարության 2026 թվականի մարտի 12-ի №106 որոշման մեջ, որը վերաբերում է «սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկից պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման արգելքին»։

Հիշեցնենք, մարտի 12-ի որոշմամբ կառավարությունն արգելել էր պլաստիկ շշերով ըմպելիքների իրացումը 2027 թվականի փետրվարի 1-ից։ Ապրիլի 8-ի կառավարության նիստում Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ որոշումը կհետաձգվի։ Ըստ նրա՝ որոշումը փոփոխվել է բիզնես հատվածի հետ ակտիվ խորհրդակցությունների արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031