ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ՝ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի. այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նման որոշում է կայացրել երկրի նախագահը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին», – հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031