Մենք հետ ենք ընկել պաշտպանության, անվտանգության հարցերում. մեզ պետք է ավելի ուժեղ, միասնական Եվրոպա. Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը Երևանում կազմակերպված եվրոպական գագաթնաժողովում խոսել է Եվրոպայի խնդիրների մասին:

«Եթե խոսում ենք պաշտպանության և անվտանգության մասին, ապա մենք հետ ենք ընկել. Մեզ պետք է շատ ավելի ուժեղ և միասնական Եվրոպա»,-ասաց Սթարմերը:

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է վերջին ամիսների ընթացքում` հատկապես պայմանավորված Ուկրաինայի պատերազմով և Իրանի հետ կապված լարվածությամբ, պատերազմով, ինչը մեծ վնասներ է հասցրել իրենց երկրներին՝ պատճառելով նյութական վնասներ, անգամ ընտրազանգվածներ հետ է խնդիրներ առաջացրել:
Սթարմերը նշեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ լավ հնարավորություն է՝ այս կազմով հավաքվելու, քննարկելու և դիտարկելու այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր բոլորի առաջ՝ տնտեսության, էներգետիկայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։

«Բայց ներկայիս գագաթնաժողովի համատեքստում ես կուզենայի ասել հետևյալը։ Ֆոնը և ընդհանուր իրավիճակը փոխվել են․ այժմ մենք ականատես ենք երկու ճակատով պատերազմի և փաստացի արդեն մտնում ենք Ուկրաինայում պատերազմի հինգերորդ տարին։ Զուգահեռաբար շարունակվում է նաև Իրանի շուրջ հակամարտությունը, և այս երկու գործընթացներն էլ ազդում են մեզ բոլորիս վրա»,- ասաց նա։

Սթարմերը հավելեց, որ դրա հետևանքները նյութական առումով շատ զգալի են, սակայն պատերազմների ազդեցությունը միայն տնտեսական չէ։

«Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի և Իրանի կողմից կազմակերպվող պրոքսի-հարձակումներ մեր փողոցներում, ինչպես նաև կիբերհարձակումներ։ Սրանք հեռավոր և վերացական սպառնալիքներ չեն․ դրանք շատ իրական են։ Եվ մենք, ինչպես միշտ, Վլադիմիրի (Զելենսկու) կողքին ենք և աջակցում ենք նրան»,- ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Ներկայիս պատերազմների երրորդ ազդեցությունը, ըստ նրա, այն է, որ «որոշ դաշինքներ, որոնցից մենք անցյալում կախված էինք, այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք տեսնել»։

«Դաշինքների ներսում ավելի շատ լարվածություն կա, քան պետք է լինի, և շատ կարևոր է, որ մենք՝ որպես պետությունների խումբ, միասին դիմակայենք դրան։

Մարտավարական մակարդակում, իմ կարծիքով, մենք բավական լավ ենք աշխատում։ Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիան» ձևավորվել է և պահպանվում է որպես պետությունների խումբ՝ մեկ ընդհանուր նպատակով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովում։

«Կամավորների կոալիցիան» երկրներ են, որոնք ցանկանում են միասին աշխատել մեկ ընդհանուր նպատակի համար։ Կա քաղաքական համաձայնություն և բավական խորը ռազմավարական համատեղ պլանավորում։
Այդպիսի մոդելն այն նույն մոդելն է, որը մենք կիրառում ենք նաև այլ ձևաչափերում՝ երկրների փոքր-ինչ այլ կազմով, բայց նույն նպատակով»,- ասաց Սթարմերը։

Նա նշել է մի քանի կարևոր ուղղություններ, որոնց շուրջ պետք է համախմբվի եվրոպական հանրությունը` տնտեսություն և Էներգետիկա, անօրինական միգրացիա և հիբրիդային սպառնալիքներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմեր, գագաթնաժողով, անվտանգություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031