Ալիևը արցախյան գոյապայքարն անվանում է հանցավոր անջատողականություն, Հայաստանի ոչ բարով ղեկավարը նրան շնորհակալություն է հայտնում. Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Գնանք գետինը մտնենք ազգովի, գետինը մտնենք, ուրիշ բան չկա ասելու…

Հայաստանում անցկացվող եվրոպական երկրների ղեկավարների համաժողովին Քարվաճառի «Իստիսու» հանքային ջրի շիշը դիտավորյալ էկրանին դրած՝ առցանց եղանակով միանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ամբարտավան կերպով արցախյան ողջ գոյապայքարն անվանում է հանցավոր անջատողականություն, հայերիս վարկաբեկում ու «դաս» է տալիս, այդ հավաքը կոչում է սաբոտաժ, իսկ Հայաստանի ոչ բարով ղեկավարը նրան շնորհակալություն է հայտնում համաժողովին թեկուզ հեռավար մասնակցության համար և միաժամանակ հույս է հայտնում, որ երկու տարի անց անձամբ կմեկնի Ադրբեջան ու կմասնակցի նույնատեսակ միջոցառմանը։

Դե, հասարակությունն էլ ցնծու՜մ է…,ապա, սովորության համաձայն, դժգոհելու է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ազգի նկատմամբ Աստծո ոչ բարեհաճությունից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031