2025 թվականին Վրաստանում անապահովության նպաստ է ստացել բնակչության 17.9%-ը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2025 թվականին սոցիալական նպաստ է ստացել 704.713 անձ, ինչը կազմել է ամբողջ բնակչության 17.9%-ը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրանցից 240.381-ի դեպքում ընտանիքի առնվազն մեկ անդամ ընդգրկված է զբաղվածության պետական ծրագրում, որը 2026 թվականից դադարեցվել է: Սա նշանակում է, որ ծրագրին նոր շահառուներ այլևս չեն ավելանա, իսկ արդեն իսկ աշխատող անձանց պետությունը հնարավորություն կտա ավարտելու քառամյա ժամկետը:

Ծառայության փոխանցմամբ՝ 2024 թվականի համեմատ նպաստառուների թիվն աճել է 5%-ով, սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է բնակչության շրջանում օգնություն ստացողների մասնաբաժինը: Այսպես, օրինակ, եթե 2024 թվականին օգնություն էր ստանում բնակչության 18.1%-ը, 2025 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչև 17.9%:

Ընթացիկ տարվա փետրվարին առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտարարեց, որ սկսում են սոցիալապես անապահով ընտանիքների լայնամասշտաբ վերստուգում: Նպատակը ռեկորդային աճած նպաստառուների թվի կրճատումն է, որոնց օգնության վրա ամեն ամիս բյուջեից ծախսվում է ավելի քան 71 մլն լարի:

Այժմ արդեն կառավարությունում էլ են ընդունում, որ բազայում գրանցված ավելի քան 700.000 մարդկանցից ոչ բոլորն ունեն պետական օգնության կարիք: Առողջապահության նախարարը նշում էր օրինակներ, երբ նպաստ ստացող ընտանիքներն ունեցել են մեծ եկամուտ և գնել են թանկարժեք մեքենաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031