Իռլանդիայի վարչապետը գնահատելի է համարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը խաղաղության գործընթացում

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քաղաքական կամքն ու ուժեղ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։

«Գիտեք, մենք բոլորս առնչվել ենք հակամարտության իրավիճակների։ Իռլանդիայում դա տեղի է ունեցել մոտ 30 տարի առաջ։ Եվ կա ճանապարհ՝ հակամարտությունից դուրս գալու։ Կա խնդիրների լուծման ձև, որը պահանջում է զգայունություն, բայց ամենից առաջ՝ քաղաքական կամք և ուժեղ առաջնորդություն։ Դուք, Ադրբեջանում ձեր գործընկերոջ հետ, ամենաարդյունավետ կերպով ցույց եք տվել դա, և մենք գնահատում ենք»,-նշել է Մարտինը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031